211652_close_icon
views-count40423 դիտում article-date 17:54 13-07-2024

Երևանում բшխվել են «Ford Transit»-ն ու մոպեդը. վերջինս կողաշրջվել է. մոպեդավարը, ով ազգությամբ հնդիկ է, տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 13-ին, մոպեդի ու ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող հատվածում նոր կառուցվող ճանապարհին, բախվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության է հասել «Ford»-ի վարորդը, տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հացագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մոպեդավարը ազգությամբ հնդիկ է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր