211652_close_icon
views-count1063 դիտում article-date 13:03 06-12-2024

Հովիկ Աղազարյանի հեռախոսի գործով ոչ մի օրենք չի խախտվել. պատգամավոր

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի դեպքում ոչ մի օրենք չի խախտվել։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Աղազարյանի դեմ բոլոր գործընթացները, ըստ նրա, տեղի են ունեցել դատարանի կողմից տրված թույլտվության շրջանակներում։

«Ոչ մեկի իրավունքները չեն ոտնահարվել»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Միաժամանակ, ըստ Հովհաննիսյանի, Աղազարյանի անձնական հաղորդագրությունների բովանդակությունն ու անձնական կյանքը չի քննարկվել։

Նմանատիպ նյութեր