211652_close_icon
views-count25308 դիտում article-date 13:36 03-12-2024

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. Տաթև-Լծեն ճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք, ինչից ճանապարհն ամբողջությամբ փակվել է. ժամանել են փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք, ինչից ճանապարհը ամբողջությամբ փակվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աղվանու հենակետի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ժամանել են նաև  ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Ժորա Պողոսյանն ու Դավիթ Մինասյանը:  

Պարզվել է, որ բեռնատարն ընկել է սահքի մեջ, ինչի պատճառով էլ ճանապարհն ամբողջությամբ փակվել է:

Այս պահին փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները փորձում են ավտոմեքենան դարձի բերել:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:  

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր