1096 դիտում
22:48 02-12-2024
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին՝ ընդգծելով, որ, հաշվի առնելով Հայաստանի պատմությունը՝ երկիրը հաստատակամ է այն համոզման մեջ, որ անպատժելիության վերացումը, արդարադատության և պատասխանատվության խթանումն առանձնակի կարևորություն ունեն, և դրանց կարելի է հասնել միայն ջանքերի համախմբմամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ միրզոյանն իր ելույթում նշել է. «Նախ, կցանկանայի շնորհավորել Ասամբլեայի նախագահին այս մեկ տարվա ընթացքում հաջող նախագահության համար: Այս բարդ և մարտահրավերներով լի ժամանակներում մասնակից պետություններին առաջնորդելուն ուղղված նրա ջանքերն իսկապես արժանի են բարձր գնահատանքի։
Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ելույթ է ունենում ասամբլեայի նստաշրջանին որպես Հռոմի կանոնադրության լիիրավ անդամ։ Մենք մեր առաջին քայլերն ենք անում այս ճանապարհին, բայց պատրաստ ենք ակտիվ դերակատարություն ունենալ։ Այս բարձր մարմնի անդամ դառնալու կարևոր որոշումը հեշտ չի կայացվել։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի պատմությունը՝ մենք հաստատակամ էինք այն համոզման մեջ, որ անպատժելիության վերացումը, արդարադատության և պատասխանատվության խթանումն առանձնակի կարևորություն ունեն, և դրանց կարելի է հասնել միայն մեր ջանքերի համախմբմամբ։
Մենք համոզված ենք, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավունքի կարևոր տարրերից մեկն է։ Այն նպաստում է նաև միջազգային իրավունքի զարգացմանը՝ այն դարձնելով ներկայիս մարտահրավերներին առավել համապատասխան։ Եվ, թերևս, ամենակարևորն՝ այն արդարադատություն է ապահովում ոճրագործությունների զոհերի համար, ինչը խաղաղության և հաշտեցման կարևորագույն բաղադրիչ է։ Հետևաբար, Հայաստանը լիովին գիտակցում և ընդունում է իր պատասխանատվությունն՝ ակտիվորեն նպաստելու Դատարանի հզորացմանը և առաջընթացին։
Ցավոք, ամենալուրջ միջազգային հանցագործությունների աշխարհագրությունն ընդլայնվում է, իսկ տեխնոլոգիական զարգացումներն ընձեռում են նոր մեթոդներ և հնարավորություններ դրանք իրագործելու համար։ Հրամայական է, որ համախոհ երկրները ջանք չխնայեն կանխելու և պատժելու ամենածանր հանցագործությունները, որոնք մարտահրավեր են նետում մարդկությանը. ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ագրեսիա: Մենք արդեն չափից շատ ենք ականատես եղել իրավիճակների, երբ վաղ նախազգուշացումն ու գործողությունները խաթարվել են նեղ քաղաքական շահերի պատճառով՝ կաթվածահար անելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար անմիջականորեն պատասխանատու կառույցների արդյունավետ գործունեությունը։ Այս առումով կանխարգելման մեխանիզմների, մասնավորապես, վաղ նախազգուշացման հնարավորությունների, ինչպես նաև միջազգային դատարանների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի զսպման ներուժի ամրապնդումը կարող է մեզ ուղղորդել դեպի ավելի ապահով աշխարհ։
Սոսկ ամրապնդելով գլոբալ կոնսենսուսը և համոզմունքն առ այն, որ առավել ծանր հանցագործությունները չեն հանդուրժվելու, և որ պատասխանատվությունը կենսական է երկարատև ու կայուն խաղաղության համար՝ մենք կապահովենք, որ արդարադատությունը չլինի միայն մի քանիսի արտոնությունը, այլ բոլորի իրավունքը։ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և միջազգային համագործակցության գործընթացներին՝ կանխելու անպատժելիությունը և ամրապնդելու միջազգային նորմերի պահպանման հանձնառությունը։ Մենք համոզված ենք, որ ժողովուրդների միջև համագործակցային ոգին ոչ միայն ամրապնդում է Միջազգային քրեական դատարանն, այլ նաև մեր հավաքական ունակությունը՝ պահպանելու արդարադատությունն ու իրավունքի գերակայությունը։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Որպես ցեղասպանության կանխարգելման օրակարգի երկարամյա ջատագով՝ Հայաստանը կանգնած է միջազգային գործողությունների առաջնագծում՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ քաղաքականության և գործելակերպի ամրապնդմանը, ինչպես նաև միջազգային հանրային ցանցի ձևավորմանը՝ միտված կանխարգելման մեթոդների առաջմղմանը։ Համապատասխանաբար, Հայաստանը նախաձեռնել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը», որը կազմակերպվում է ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ՝ ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով։ Հայաստանը հպարտ է լինել այդ բանաձևի հեղինակը։
Ամփոփելով՝ կցանկանայի անդրադառնալ Միջազգային քրեական դատարանի` իր գործունեության կենտրոնում զոհերի խնդիրները պահելու բնույթին։ Մենք հավատում ենք, որ զոհերն արժանի են անաչառ արդարադատության, քանի որ անպատիժ հանցագործությունները հանգեցնում են կրկնության և դրանց վերարտադրման։ Զոհերին աջակցելու համատեքստում թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել «Զոհերի աջակցության հիմնադրամին»՝ աջակցության ու ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված են Հռոմի կանոնադրությամբ սահմանված հանցագործությունների հետևանքով առաջացած վնասների հաղթահարմանը»։

Նմանատիպ նյութեր
4968 դիտում
19:14 29-11-2017
Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»