23808 դիտում
10:34 30-11-2024
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Priora»-ն․ կան վիրավորներ․ ժամանել են համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի պետը, քննչականի պետն ու ՊԾ գումարտակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններոմ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Լիճք գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ 21021» (Նիվա) և «ՎԱԶ 2170» (Priora) մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի, դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի և գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+