658 դիտում
12:17 28-11-2024
«Դատավորն այսօր թույլ չտվեց Երեւան համայնքի ներկայացուցչին դատարանում ներկայացնել Երեւանի ավագանուն». Սամվել Հակոբյան. Aravot.am
2023 թվականի նոյեմբերի 10-ին Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունների ստանձնման հոկտեմբերի 13-ի նիստը: 2024-ի հունիսին վարչական դատարանը հայցադիմումը մերժել էր: Թե ի՞նչ զարգացումներ են եղել եւ ո՞ր փուլում է այս գործը, Youtube-յան իր էջում պատմել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
«Դատական բյուրոկրատիայի եւ դատական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով այս գործը դեռ ընթանում է: Սակայն մեզ ամեն ինչ շատ պարզ է: Առաջին ատյանի դատարան երբ մենք մուտք ենք արել մեր հայցադիմումը, դատավորը վերջում մերժեց մեր հայցադիմումը՝ ասելով, որ ավագանու իրավունքները չեն խախտվել, որ պարտավորություն չկա, որ Երեւանի ավագանու նիստին, երդման արարողակարգի ժամանակ լինի քվորում: Մենք դրա հետ համաձայն չենք: Մենք կարծում ենք, որ քաղաքային պառլամենտում քաղաքային պառլամենտի ղեկավարը լիազորությունները կարող է ստանձնել միայն իրավազոր նիստի շրջանակներում: Դա վկայակոչում է նաեւ օրենքը»,-ասում է Սամվել Հակոբյանը:
Նա իր ասածը հիմնավորեց ՏԻՄ մասին օրենքի համապատասխան հոդվածները ընթերցելով: «Ինչպես բոլորս գիտենք, Տիգրան Ավինյանի երդմնակալությանը նույնիսկ ՔՊ-ի ավագանու ամբողջական կազմը ներկա չի գտնվել: Որպեսզի այդ նիստը տեղի ունենար, այնտեղ պետք է լիներ ավագանու 33 անդամ: Երդման արարողության օրը երբ դեռ կուլիսային պայմանավորվածություն չէր եղել, փաստացի քաղաքային փոքրամասնություն ունեցող կոալիցիոն իշխանությունը ունեցել է 32 մանդատ, ինչը իրավաբանության տեսանկյունից անհնարին էր դարձնում այս նիստն անցկացնելը: Այդ պատճառով, ինչպես սիրում են իրենք անել, արհամարհեցին օրենքը, անցկացրին երդմնակալության մի շքեղ արարողություն, որին ներկա էին վարչապետը, պաշտպանության նախարարը եւ ՔՊ-ական վերնախավի այլ ներկայացուցիչներ»,-հիշեցրեց ընդդիմադիր ավագանու անդամը:
«Դատավորը մերժեց մեր հայցը: Մենք, բնականաբար, չհամաձայնեցինք դրա հետ: Մեր հայցադիմումի հիմքում դրված են երկու հոդվածներ: Առաջինը, որ պետք է լինի նիստի իրավազորություն՝ քվորում: Երկրորդ, որ մենք վկայակոչել ենք փաստեր, կցել ենք հղումները, որոնցով շատ պարզ տեսնում ենք, թե նախկին, թե ներկա իշխանությունների ժամանակ, առնվազն, մինչեւ Տիգրան Ավինյանը, վերջին երեք քաղաքապետերի՝ Հրաչ Սարգսյան, Տարոն Մարգարյան եւ Հայկ Մարության, լիազորությունների ստանձնման օրը Երեւանի քաղաքապետարանում ստուգվել է ավագանու նիստի իրավազորությունը, հաստատվել է այն փաստը, որ կա քվորում եւ դրանից հետո միայն այդ արարողությունը սկսվել է: Այո, ինչ-որ առումով դա արարողություն է, բայց արարողությունը պետք է կայանա իրավաչափ նիստի ժամանակ»,-ասաց Սամվել Հակոբյանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր
2306 դիտում
12:08 06-07-2021
Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատավորն է քննելու այն
Այս բաժնից
373 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր