211652_close_icon
views-count2815 դիտում article-date 21:14 26-11-2024

Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար

Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը։ Դրա մասին նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Դա, ըստ փոխնախարարի, կապահովի աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը։

«Աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրեր կնքել։ Նրանք կկարողանան պետական վերահսկողություն իրականացնել՝ ուղղված աշխատանքային օրենսդրության պահանջների պատշաճ կատարումն ապահովելուն։ Միաժամանակ թվային համակարգից օգտվելու իրավունք ունեցող աշխատակիցներին, ինչպես նաև իրավահարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի օգտվել նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերից։ Ընդ որում՝ թվային տեսքով, համաժամանակյա ռեժիմով և օրվա ցանկացած ժամին»,-նշել է Սարգսյանը։

Որոշ քննարկումներից հետո մշտական խորհրդարանական հանձնաժողովն այս օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք է տվել։

Նմանատիպ նյութեր