520 դիտում
13:32 26-11-2024
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Դուք ձեր տեղեկանքում նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է առողջապահության համապարփակ պարտադիր ապահովագրության օրենքի ընդունմամբ, հիմա եթե այդ օրենքը չկա, այս ծրագրի իրականացումն ինչո՞վ է պայմանավորված. ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցի քննարկմանը պատասխանող կողմ հանդիսացող առողջապահության նախարարության ներկայացուցչին հարցրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով, կառավարության ընդունած հայեցակարգի համապատասխան՝ առողջապահության պարտադիր ապահովագրությունն արդեն իսկ պետք է ներդրված լիներ։ 2025թ.-ին պետք է լիներ նախապատրաստական փուլ, հաջորդ երեք տարիներին փորձարկման փուլ և 2027-ից իրականացվեր ամբողջությամբ։
Պատասխանող կողմը նշեց, որ չի հասկանում հայեցակարգի ու համաձայնագրի հակասությունն ինչումն է՝ հաստատելով, որ չկա ապահովագրության հիմնադրամ, օրենք, բայց վարկային ցուցանիշների մասում նախանշված են, թե երբ են պարտավորվում այդ ամբողջն ունենալ․
«Մասնավորապես, 2025-ի վերջին պարտավորվում ենք ունենալ հաստատված օրենքը, նույնը նաև մյուս հարցերին է վերաբերում»։
Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ․ «Բայց եթե չկան այդ ապահովագրվածները, դուք ասում եք նախատեսվում է, կամ մինչև 2023-ը պետք է օրենք լիներ, հիմա եթե չկա, էս գումարը ո՞նց եք ծախսելու»։
Թովմասյանն ավելացրեց․ «Դուք սայլը ձիուց առաջ եք դրել, վերցրել եք գումարն այս համաձայնագրով և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, այնտեղ կնախատեսենք, այնտեղ ցուցանիշներ կլինեն ու կծախսենք։ Բայց հակառակը պետք է լիներ։ Գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է՝ օրենքը չկա, դուք հիմա ասում եք՝ կընդունենք օրենք, այնտեղ նախատեսված չափով ծախսր կանենք»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր
51444 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
2645 դիտում
12:11 19-12-2020
Գուցե սերունդները խոսեն պարտությունից, բայց Դուք միշտ հիշե՛ք` Ձեր որդիները չեն պարտվել. Արտակ Թովմասյան
Այս բաժնից
607 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին