20213 դիտում
18:14 25-11-2024
Հերթական ծեծկռտուքը՝ «Դիվա» գիշերային ակումբում. կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են
Նոյեմբերի 13-ին հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գործող «Դիվա» ակումբում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Դիվա» ակումբում անվտանգության աշխատակիցների և հաճախորդի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել և կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել հերթապահ խումբը, ու մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ ինքը ծեծի է ենթարկվել «Դիվա» ակումբում:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 39-ամյա Վահրամ Փ.-ն է, ով արդեն ոստիկանության ծառայողներին հայնել է, որ ժամը 04:00-ի սահմաններում նշված ակումբում վիճաբանության ժամանակ անվտանգության աշխատակիցները հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին, ապա ծեծի ենթարկել:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի և Գառնիի բաժինների ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ անվտանգության աշխատակցիները Երևանի բնակիչ 63-ամյա Մելիք Մ.-ն է և 46-ամյա Հայկ Ս.-ն:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մելիք Մ.-ն «Դիվա»-ի ներքին անվտանգության աշխատակից է, իսկ Հայկ Ս.-ն՝ ՀԱԲ-ից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
46669 դիտում
10:48 15-05-2023
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում հայտնի «Դիվա» գիշերային ակումբում․ կան բերման ենթարկվածներ
Այս բաժնից
34697 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ