211652_close_icon
views-count1345 դիտում article-date 11:20 19-11-2024

Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից․ նախագիծ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները․

«Նախագծով նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխանների համար անվճար մատուցվի հանրային տրանսպորտի ծառայությունը, դպրոցականների համար՝ 8-17 տարեկանների համար, ներառել 20 տոկոս զեղչ, ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, թոշակառուներին, որոնց 63 տարեկանն արդեն լրացել է՝ 30 տոկոս, ուսանողներին, որոնք ուսանում են Երևան քաղաքում, անկախ նրանց հաշվառման վայրից՝ 15 տոկոս, ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ  խմբի, կամ նոր դասակարգմամբ՝ խորը կամ ծանր կլինի անվճար, պետական խնամքի  տակ գտնվող, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից՝ 20 տոկոս, նախկին ԽՍՀՄ հերոսներ, Սոցիալիստական աշխատանքի հերսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց նույնպես՝ անվճար և բազմազավակ ընտանիքների ծնողներին նույնպես անվճար կլինի:

Նախագիծն ուղղված է գլխավորապես փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն»,-նշեց Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր