211652_close_icon
views-count2218 դիտում article-date 11:12 17-11-2024

«Միսս Տիեզերք 2024»-ի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչը

Նախօրեին տեղի է ունեցել «Միսս Տիեզերք 2024», որի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչը՝ մոդել Վիկտորյա Կյաերը, հայտնում է Telemundo հեռուստաալիքի կայքը։

Մրցույթն անցկացվում է Մեքսիկայում։

«Վիկտորիա Կյաերը նոր Միսս Տիեզերքն է»,- ասվում է հրապարակման մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի օր առաջ նոր Միսս Տիեզերքը դարձավ 21 տարեկան։ Նա ծնվել է Հյուսիսային Դանիայի Գրիբսկովում, բայց այժմ ապրում է Կոպենհագենում։ Նա ավարտել է բիզնեսի և մարքեթինգի որակավորումը և աշխատել ոսկերչության ոլորտում՝ մասնագիտանալով ադամանդի վաճառքի ոլորտում:

Նմանատիպ նյութեր