211652_close_icon
views-count1255 դիտում article-date 09:09 17-11-2024

Ֆրանսիայի առաջին տիկինն ընդունել է ՀՀ դեսպանին

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։

Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մակրոնին՝ Հայաստանին հուզող հումանիտար խնդիրների հանդեպ վերջինիս ցուցաբերած հետաքրքրության և Հայաստանի ու Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերություններին նրա նվիրվածության համար։

Բրիժիտ Մակրոնն իր հերթին վերահաստատել է համերաշխությունն ու բարեկամությունը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ։

Նմանատիպ նյութեր