211652_close_icon
views-count1414 դիտում article-date 19:31 16-11-2024

Ակնառու «հայամետ» կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ժամանել է Բաքու՝ COP29-ին մասնակցելու․ Հակոբ Բադալյան

Ակնառու «հայամետ» կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ժամանել է Բաքու՝ COP29-ին մասնակցելու

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․ 

«Ամերիկացի կոնգրեսական, այսպես ասած ակնառու «հայամետ» համարվող դեմոկրատ Ֆրենկ Փալոունը ժամանել է Բաքու՝ COP29-ին մասնակցելու համար: Փալոունը Բաքու մեկնելուց առաջ հայտարարել է, որ ԱՄՆ պետք է լինի կլիմայի համար պայքարի առաջամարտիկ եւ ինքը մեկնում է հենց այդ նկատառումով:

Հետաքրքիր է, կոնգրեսականը, որը մինչ այդ աչքի է ընկել Արցախի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններով, Բաքվի քաղաքականությանը կոշտ հակազդելու մասին հայտարարություններով ու նախաձեռնություններով, արդյո՞ք Ադրբեջանի մայրաքաղաքում կանի նույն հայտարարություններն ու կարտահայտի դիրքորոշումները, այլ կերպ ասած՝ արդյո՞ք Բաքվում կմերկացնի Բաքվին: Իհարկե ես բոլորովին հակված չեմ մտածել, թե այդ հանգամանքը ինչ որ բան կփոխի իրական քաղաքականության ռեժիմում:

Պարզապես՝ կլինի հետաքրքիր, թե ինչ կանի Բաքվում կոնգրեսական Փալոունը»:

Նմանատիպ նյութեր