1258 դիտում
13:40 05-10-2024
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամետ թեկնածուներին
Իբրև հայ և համախոհ համայնքների ընտրողներին կողմնորոշիչ օգնություն, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ, հրապարակել է իր հավանությունը վայելող 84 թեկնածուներից բաղկացած ցանկ, որի կազմությունը հիմնված է հանձնախմբի կողմից մշակված «օրենսդրական հաշվետվությունների քարտերի» վրա։ Դրանցով գնահատվում է յուրաքանչյուր գործող կոնգրեսականի՝ հաշվի առնելով Հայ դատի հանձնախմբի կողմից սահմանված՝ հայկական հետաքրքրություն ներկայացնող շուրջ 40 ոլորտներում նրանց նախընթաց կեցվածքն ու խոստումները։
Հայ դատի հանձնախումբը հավանություն չի տվել 2024 թ․ նախագահական մրցավազքի որևէ մասնակցի, քանի որ «ձախող» գնահատական է տվել ինչպես Թրամփ-Փենս վարչակազմին, այնպես էլ Բայդեն-Հարիս վարչակազմին՝ Ադրբեջանին զինելու, ցեղասպանությունը թույլատրելու և Արցախը լքելու համար: Նախագահի և Կոնգրեսի թեկնածուներից յուրաքանչյուրի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է հանձնախմի ընտրական կենտրոնում՝ հետևյալ հղմամբ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ, ըստ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ Հայ դատի հանձնախումբն ուս-ուսի կանգնած է յուրաքանչյուր օրենսդիրի կողքին, ով արժանացել է հանձնախմբի հավանությանը և աշխատում է ապահովելու ընտրական հետևանքներ նրանց համար, ովքեր աջակցել են Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությանը: Ավելի քան երբևէ, հայ և դաշնակից ընտրողները դիտվում են որպես առանցքային ուժ, որ կարող է նախագահական ընտրություններին ընդառաջ կարգավորել հավասարակշռությունը տատանվող նահանգներում և օրենսդիր իշխաննության համար մրցավազքում:
Թեկնածուների գնահատման համակարգն ամբողջացնում է հայկական հարցերի վերաբերյալ նրանց գործունեության ողջ պատմությունը, դրանցում նկատի են առնված նրանց կեցվածքը հայկական հետաքրքրության հարցերի շրջանակում, այդ թվում ելույթներ, բանաձևերի ներկայացում և սատարում, հանրային հնչեղության ապահովում, հայկական հարցերով հանձնախմբին անդամակցություն, այցելություն Հայաստան և Արցախ, մասնակցություն հիշատակման և այլ միջոցառումների, սատարում Հայ դատի հանձնախմբի կողմից քաջալերված բանաձևերին և այլն։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումը վայելող թեկնածուների ամբողջական ցանկը հասանելի է հետևյալ հղմամբ։

Նմանատիպ նյութեր
1861 դիտում
18:33 25-03-2014
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Քեսաբի իրադարձությունները դադարեցնելու կոչով դիմել է ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին
5964 դիտում
19:14 27-10-2016
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի սատարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
904 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում