Փաշինյանի կուսակցությունը տապալեց ԱԺ-ի կողմից հայ գերիների վերաբերյալ հայտարարության ընդունումը
Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 12-ի նիստում չընդունեց «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը ներկայացվել էր հրատապ քննարկման շրջանակներում։ Հայտարարության նախագիծը պատրաստել է խորհրդարանական ընդդիմությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, որը խորհրդարանում վստահ մեծամասնություն ունի, չի մասնակցել քվեարկությանը։ Այսպիսով, այն, ըստ էության, տապալեց հայտարարության նախագծի քվեարկությունը։ Ազգային ժողովի հայտարարության նախագծին կողմ է արտահայտվել ընդամենը 30 ընդդիմադիր պատգամավոր։
«Ընդդիմությունը փորձում է բանտարկյալների հարցը վերածել քաղաքական կապիտալի»,- խորհրդարանի ամբիոնից քննարկումների ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա կարծիքով, հայ ռազմագերիների վերադարձը կախված է ոչ թե խորհրդարանական ժողովից ու ներկայացված հայտարարության նախագծից, այլ երկրի իշխանությունների դիվանագիտական աշխատանքից։