211652_close_icon
views-count1624 դիտում article-date 22:57 11-11-2024

Հայաստանի իշխանությունը դատավճիռ է կայացրել Ադրբեջանի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ. Շարմազանով. 168.am

Հայաստանի ներկայիս իշխանությունն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերության հանձնել Ադրբեջանին. հայ գերիներն Ադրբեջանում են հայտնվել Հայաստանի այս իշխանության գործողությունների պատճառով, հետևապես՝ պաշտոնական Երևանը կամ, ավելի ճիշտ, նիկոլական այս ռեժիմը որևէ քայլ կամ անգամ կես քայլ չի արել և չի անելու Ադրբեջանի բանտում պահվող հայերին Հայաստան վերադարձնելու հարցով։ Փաշինյանն ու նրա թիմը մատը մատին չեն տվել, որ մեր գերիները վերադառնան Հայաստան։ Ավելին, Փաշինյանն է նպաստել, որ այդ մարդիկ հայտնվեն Ադրբեջանի բանտում, որովհետև մեղավորներ էին պետք՝ Արցախը հանձնելու հարցում։ Այն մարդիկ, որոնք չեն սպասարկել Փաշինյանի իշխանության թրքահպատակ գիծը, հայտնվել են Ադրբեջանի բանտում. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի իշխանությունը կոլաբորացիոնիստ իշխանություն է, ուստի որևէ բան նրանցից պետք չէ ակնկալել։ Այո՛, պետական համակարգում կան մարդիկ, որոնք ուզում են գերիների վերադարձ, բայց Փաշինյանն ու նրա թիմը չեն ուզում, որ Բաքվում պահվող հայերը բանտից ազատվեն»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ ասվածի ապացույցներից մեկը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ալիևի քայլերի արդարացումն է։

«Պատկերացնո՞ւմ եք՝ պաշտոնյան արդարացնում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ զինված ագրեսիան, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը դատավճիռ է կայացրել Ադրբեջանի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Ադրբեջանի դատարանից շուտ»,- ասաց էդուարդ Շարմազանովը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր