211652_close_icon
views-count6388 դիտում article-date 17:44 11-11-2024

Անթույլատրելի դիլեմա․ անձնական տվյալներ՝ Telcell-ից էժան ուղետոմս գնելու համար. Oragir.news

Երևանում միասնական տոմսային համակարգին անցում կատարելու ֆոնին բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են «Telcell Wallet»-ի և «Telcell» տերմինալների աշխատանքներից։

Բացի տեխնիկական խնդրներից առկա են նաև այլ խնդիրներ, օրինակ՝ անձի նույնականացում։

Ավտոբուսում, տրոլեյբուսում և մետրոյում հեռախոսով վճարում կատարելու համար նախ հարկավոր է «Telcell»-ի բջջային հավելվածը ներբեռնել։

Այստեղից սկսվում է անձնական տվյալների հավաքագրումը ընկերության կողմից։

Անուն-ազգանուն, հեռախոսահամար, անձնագրի տվյալներ, բանկային հաշվեհամար։

Հաշվի առնելով, որ «Telcell»-ը մասնավոր ընկերություն է, քաղաքացիները չունեն անձնական տվյալների պաշտպանված լինելու որևէ երաշխիք։ Ավելին, ընկերության որոշմամբ՝ այդ տվյալները կարող են փոխանցվել 3-րդ կողմին։

«Telcell»-ի բջջային հավելվածով՝ «Telcell Wallet»-ով, կարող են օգտվել բացառապես չափահասները, ուստի սա խնդիր է առաջացնելու անչափահասների համար, նրանք չեն կարողանալու առցանց ուղետոմս գնել, այլ ստիպված կլինեն տեմինալներով QR կոդ վերցնել։

Խնդիրներից մեկն էլ, որի մասին շատ են բարձրաձայնում քաղաքացիները՝ ինտերնետ հասանելիությունն է։ Հատկապես վերջին շրջանում մշտապես կապի խնդիրներ են առաջանում, ինչն անհարմարություններ է ստեղծում, և վստահաբար՝ միասնական տոմսային համակարգին անցնում կատարելուց հետո
էլ ավելի շատ կստեղծի։

«Telcell» տերմինալների խնդիրների մասին զանգվածային ահազանգերը սկսվեիցն նոյեմբերի 1-ից, երբ քաղաքային իշխանությունը բանավոր՝ առանց համապատասխան որոշման, հրահանգեց տրանսպորտում վճարել բացառապես 100 դրամներով կամ «Telcell»-ի միջոցով։

Բազմաթիվ դեպքեր եղան, երբ տերմինալներում թուղթն էր վերջացել և քաղաքացիների մուտքագրած գումարի դիմաց QR տոմս չէր տրամադրվել։ Եղել էին դեպքեր, երբ կտրոնը տրամադրել էր, սակայն QR կոդը լավ չէր տպվել, ինչի հետևանքով ավտոբուսում տեղադրված վալիդատորը այն չէր ընդունել, և քաղաքացին ստիպված էր եղել այլ տարբերակով վճարել։

Քաղաքացիները նաև կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, որը քաղաքային իշխանությունները զարմանալիորեն չեն տեսնում։ Խոսքը փողերի լվացման մասին է՝ հավաքագրվող գումարի։

Հաշվի առնելով, որ միասնական տոմսային համակարգին անցում կատարելը լինելու է բացառապես «Telcell»-ի միջոցով (նշվում է նաև բանկային քարտերով վճարելու մասին, բայց գործանականում դեռ նման բան չկա), մտավախություն կա, որ ընկերությունը կարող է ուղևորների իրական թիվը, այսինքն՝ օրվա հասույթը բոլորովին այլ թիվ ներկայացնել, չէ՞ որ՝ քաղաքային իշխանությունը չունի որևէ լծակ այն վերահսկելու։

Ի դեպ, Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը ևս անդրադարձել է «Telcell»-ին, նշելով ընկերության կողմից շահույթ ստանալու հնարավորությունը։

Խոսքը վերաբերում է «Telcell»-ի կողմից հավաքագրված գումարը միայն 13 օր անց Երևանի քաղաքապետարանին փոխանցելուն։

«Օրական 600.000 մարդ օգտվում է տրանսպորտային ծառայությունից, գումարը գնում է Telcell, 13 օր հետո վճարվում է քաղաք։ Այսինքն՝ մոտ 2 միլիոն դոլար 13 օր մնում է Telcell-ում»,- գրել է ավագանու անդամը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր