211652_close_icon
views-count58237 դիտում article-date 12:20 11-11-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյմեբերի 11-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի 68 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Էդիկ Բադասարյանի վարած Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Ռոման Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Հակոբյանն ու Լևոն Հարությունյանը:
 
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Գրիգոր Քոչարյանը:  

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Դավթյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր