211652_close_icon
views-count1195 դիտում article-date 20:13 03-11-2024

Քարեր և ցեխ են նետել Իսպանիայի թագավորի շքախմբի ուղղությամբ

Ժողովուրդը քարեր և ցեխ է նետել Իսպանիայի թագավորի շքախմբի ուղղությամբ Վալենսիայի ջրհեղեղի գոտի կատարած այցի ժամանակ, հայտնում է ABC թերթը։

Պաիպորտա գյուղի բնակիչները ողջունել են Ֆիլիպ VI-ին, վարչապետ Պեդրո Սանչեսին և շրջանի ինքնավար համայնքի կաբինետի ղեկավար Կառլոս Մեյսոնին՝ բացականչելով «Մարդասպաններ»։ Միապետը փորձել է հանգստացնել դժգոհներին ու զրուցել նրանց հետ։

Արդյունքում ընդհատվել է պետության ղեկավարի այցը Պաիպորտա։

Նմանատիպ նյութեր