66148 դիտում
18:47 31-10-2024
Նոր մանրամասներ՝ Երևանում՝ Դավիթ Բեկի փողոցում, տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից․ պարզվել է վիրավորների ինքնությունը․ վարորդներից մեկը «Սլավմեդ» ԲԿ-ի վիրաբուժության ծառայության ղեկավարն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 29-ին Երևանում՝ Դավթի Բեկի փողոցում, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց և վարորդների ինքնությունը։
Պարզվել է, որ բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Վահե Բազինյանի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Գեղամ Ալվանդյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինը կողաշրջվել է և բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ռուբեն Ալիխանյանի վարած «Opel» մակնիշի, Երևանի բնակիչներ 56-ամյա Արամ Ակունցի վարած «BMW» մակնիշի և 41-ամյա Կարապետ Արդինյանի վարած «KIA» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «KIA»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Արթուր Ավդալյանը և «ԶԻԼ»-ի վարորդ Գ․ Ալվանդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդ Ա․ Ակունցը «Սլավմեդ» բժշկական կենտրոնի վիրաբուժության ծառայության ղեկավարն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 29-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել էին «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել էր, իսկ վարորդը, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի պաշտոնակատար Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում էին հերթապահություն:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Արմեն Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել էին կայանված:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4945 դիտում
19:59 01-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (03.11.2024 թ․)