Լիբանանը բողոք է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ՝ պահանջելով դատապարտել Իսրայելի ներխուժումն իր տարածք
Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով փաստագրել Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան և պատասխանատվություն պահանջել միջազգային հանրությունից: Փոխանցում է News.am-ը։
Լիբանանը Անվտանգության խորհրդին խնդրել է «դատապարտել Իսրայելի ներխուժումն իր տարածքներ և իր ինքնիշխանության խախտման փաստը, ինչպես նաև իր և իր ժողովրդի անվտանգության վրա լայնածավալ և շարունակվող հարձակումները»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչության հայտարարության համաձայն, Լիբանանը ռազմական գործողությունների դադարեցման մասին 1701 բանաձևի և իսրայելական զորքերը լիբանանյան տարածքից դուրս բերելու անհապաղ իրականացում է ցանկանում։
«Լիբանանը բողոքում նշել է, որ Իսրայելը միշտ անտեսում է միջազգային օրինականությունը, չի հարգում ՄԱԿ-ի մարմինների որոշումները, չի պահպանում միջազգային իրավունքի կամ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ խուսափելով միջազգային հանրության պատասխանատվությունից և հարցերից»,- ասվում է Լիբանանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։