38560 դիտում
16:14 26-10-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Hyundai Elantra»-ն բախվել է հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, իսկ քննիչն ասում է. «Ես գալու չունեմ, մեքենան տարեք, հետո կզննեմ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարագծոտնի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Վրեժ Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում Թալինի վարչական շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու քարերին և հայտնվել դաշտում:
Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի վայրում գտնվող լճակում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն :
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Միսակ Հովհաննիսյանն ու պարեկ Սմբատ Հակոբյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, սակայն օրվա պատասխանատու հերթապահ քննիչի Արտակ Իսկանդարյանը հրաժարվում է գալ դեպքի վայր, ասելով, թե «ինքնավթար է, մեքենան տարեք բաժին, կգամ էդտեղ կզննեմ». լրիվ դարակազմիկ պատասխան քննիչի կողմից, ով պետք է զննությունը կատարեր հենց դեպքի վայրում, մինչդեռ արդեն 2 ժամից ավելի է՝ հրաժարվում է բարեհաճել դեպքի վայր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
46194 դիտում
18:55 15-12-2024
Արտակարգ դեպք՝ Վանաձորում հայտնի Արջուտի աղբավայրում. տրակտորը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ