211652_close_icon
views-count60633 դիտում article-date 10:03 20-10-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակի» մոտ. «Nissan»-ը մխրճվել է քարով բարձված «КамАЗ»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ-3 ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Խ.-ի վարած «Nissan» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 54-ամյա Էդիկ Ն.-ի վարած «КамАЗ» մակնիշի ավտոմեքենաները։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
 
Օպերատիվ են գործել նշված կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և օրվա պատասխանատու հերթապահ, նույն գումարտակի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Խաչատրյանն ու Նարե Խաչատրյանը։
 
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։
 
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր