29977 դիտում
12:23 07-01-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Տառերի պուրակի մոտ BMW-ն մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Ռոբերտ Ս․-ի վարած ЗИЛ մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 46-ամյա Վահե Բ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
14908 դիտում
17:24 12-12-2024
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումար