211652_close_icon
views-count2719 դիտում article-date 12:03 19-10-2024

«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News

Հոկտեմբերի 18-ին Երևանի բնակիչ 34-ամյա Սուսաննա Պետրոսյանն ահազանգել ու պատմել էր հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում տեղի ունեցած դեպքի մասին: Ծնողը հայտարարել է, թե դպրոցի 9-րդ «Ա» դասարանում սովորող իր երեխային ՆԶՊ-ի ուսուցիչ Արթուր Ղազարյանը ծեծել է և ասել, որ նա թուրք է, ու ինքը այդպիսի թուրքերի է սատկացրել պատերազմի ժամանակ։ Այս ահազանգը հանրային մեծ արձագանք է ստացել։

Oragir.News-ն այցելեց դպրոց, խոսեց տնօրենի, ՆԶՊ-ի ուսուցիչ Արթուր Ղազարյան հետ, և նրանք մեզ հայտնեցին, որ ահազանգը կեղծ է։ Ծնողը խոստովանել է, որ նման միջադեպ չի եղել, ներողություն խնդրել ուսուցչից և դպրոցի ողջ անձնակազմից։

Oragir.News-ը կեղծ ահազանգ տալու և զրպարտելու մասով մեկնաբանություն փորձեց ստանալ նաև տվյալ ծնողից, սակայն ծնողն ասաց, որ այլևս չի ուզում, որ լրատվամիջոցներն այս հարցով իրեն անհանգստացնեն։

Ստացվում է, որ ծնողը տաք գլխով որոշում է կայացրել, հանրայնացրել սուտ ինֆորմացիան և այդպիսով խաղացել դպրոցի հեղինակության հետ։

Տնօրենը նաև հայտնեց, որ հերքումը շուտով կհրապարակվի։ Դպրոց են այցելել այսօր նաև ոստիկանները և կրթության տեսչության պետը։

Ավելի վաղ SHAMSHYAN.comհայտնել էր, որ հոկտեմբերի 18-ին, աշակետի ծնող Սուսաննա Պետրոսյանն ահազանգել ու պատմել էր օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում իր երեխայի կատմամբ բռնություն է կիրառվել:

«Երեխաս 14 տարեկան է և սովորում է այդ դպրոցի 9-րդ «Ա» դասարանում։ Հոկտեմբերի 11-ին` ժամը 15։30-ին, երեխայիս հեռախոսից զանգահարեց նրա դասղեկը՝ Աղավնի Գրիգորյանը և ինձ շտապ դպրոց կանչեց՝ ասելով, որ ռազմագիտության դասի ժամանակ իմ երեխան իրեն լավ չի պահել, անկարգություն են արել և վիճաբանություն է առաջացել։ Դպրոցում ասացին, որ այդ ամենը տեղի է ունեցել ՆԶՊ-ի ուսուցիչ Արթուր Ղազարյանի դասի ժամանակ։ Երբ հնչել է օրհներգը, երեխաները անկարգություն են արել, իսկ 54-ամյա ուսուցիչն էլ դասընկերների ներկայությամբ սկսել էլ հարվածներ հասցնել, հրել իմ տղային և դասընկերոջը։ Անգամ ասել է, որ ինքը քանի որ պատերազմի մասնակից է, այդ երեխաները թուրք են, և ինքը այդպիսի թուրքերի է սատկացրել։ Ես մտա դպրոց, նախատեցի իմ երեխային՝ չիմանալով, որ ուսուցիչը անգամ ծեծել է նրան։ Անգամ ուսուցչից ներողություն խնդրեցի և տուն վերադարձանք։ Այդ օրը երեկոյան ինձ զանգեցին ծնողկոմիտեից ու ասացին, որ ինչ իրավունք ունի ուսուցիչը խփի երեխային։ Մինչ դա ես չգիտեի, որ երեխային հարվածել է։ Հետո արդեն ծնողները հաղորդագրություններ ուղարկեցին ու պատմեցին, որ այո՛, խփել է, սեղանը շրջել և այլն։ Նաև նկատեցի, որ երեխայիս մարմնի վրա հարվածների հետքեր ևս առկա են ու նկարները ուղարկեցի դասղեկին։ Հաջորդ օրը գնացի դպրոց ու դասղեկը, արդարանալով, ասաց, որ իբր իրենք փրկել են թե՛ իմ երեխային, թե՛ ուսուցչին։ Դպրոցում ասացի, որ այս դեպքը անհետևանք չի մնալու ու դիմելու եմ բոլոր կառույցներին, հրապարակայնացնելու եմ, քանի որ ոչ մեկն իրավունքի չունի իմ երեխայի վրա ձեռք բարձրացնել։ Այդ ամենից հետո այսօր առավոտյան դասղեկը ինձ կանչեց դպրոց ու խոստովանեց, որ այո՛, ուսուցիչը հարվածել է իմ երեխային, բայց այդ ամենի մեղքը գցեց երեխայիս վրա։ Ասաց, որ այնպես անեն, որ խնդիրը իրենք հարթեն ու հնչեղություն չստանա, բայց ես գնալու եմ միչև վերջ, որ բոլորը իմանան ու պատասխան տան։ Բռնությունը պետք է վերանա դպրոցներից»,- հայտնել էր ծնողը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր