slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արմավիրի մարզում ծեծի են ենթարկել «Առյուծ-Արծիվ» երկրապահ միության Արմավիրի մարզի հրամանատարին․ նա տեղափոխվել է հիվանդանոց
211652_close_icon

Արմավիրի մարզում ծեծի են ենթարկել «Առյուծ-Արծիվ» երկրապահ միության Արմավիրի մարզի հրամանատարին․ նա տեղափոխվել է հիվանդանոց

views-count17228 դիտում article-date 21:48 18-10-2024
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի 108 թաղամասի 511 հասցեի տանիքից վայր ընկնելու հետևանքով «ԳՈՒՎ հարցականով, գլխի և գոտկային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։

Ոստիկանները հիվանդանոցում պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Ալիկ Մ․-ն է։

 Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 19։30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում Ալիկ Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Դավիթ Ս․-ի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ալիկ Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 Ոստիկանություն Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ալիկ Մ․-ն «Առյուծ-Արծիվ» երկրապահ միության Արմավիրի մարզի հրամանատարն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր