2056 դիտում
16:38 17-10-2024
Վահե Ղազարյանը Մոնիկա Սանդրիի հետ քննարկել է միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումը
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳՆ ենթակա ծառայությունների գործունեության շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։
Նախարարը կարևորել է արդյունավետ գործակցությունը հատկապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման, փախստականներին վերաբերող օրենսդրության կատարելագործման, քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված և մի շարք այլ ուղղություններով:
Հանդիպմանը քննարկվել են նաև միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումը և Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում բարեփոխումների ընթացքը։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Համայնքային ոստիկանության բարեփոխումների և ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատության ձևավորման և զարգացման գործընթացներին՝ տրամադրելով տեխնիկական և փորձագիտական օժանդակություն։
Կողմերը բարձր են գնահատել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության հարցում ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արդյունավետ համագործակցությունը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
16:17 13-11-2024
Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտի խնդիրները
3877 դիտում
18:20 04-08-2020
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1021 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը