Տեղի է ունեցել «Ոչ բռնությանը» իրազեկման արշավ Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում տեղի է ունեցել «Ոչ բռնությանը» թեմայով իրազեկման արշավ, որի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը բռնության տեսակների, ինչպես նաև կրթական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման եղանակների մասին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Դավթաշենի և Աջափնյակի վարչական շրջանների Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական աշխատողներ և հոգեբաններ, ովքեր երեխաների և ծնողների շրջանում իրականացրել են բռնության կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքներ։
Արշավի շրջանակում տեղի է ունեցել նաև «Կանխարգելենք բռնությունը միասին» թեմայով հանդիպում-քննարկում, որի ընթացքում մասնակիցները քննարկել են բռնության դեպքեր, խոսել դրանց հաղթահարման տարբերակների մասին, ապա հանդես եկել առաջարկներով։