211652_close_icon
views-count1246 դիտում article-date 18:33 15-10-2024

Քննարկվել են մետրոպոլիտենի արդիականացմանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 15-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանի տնտեսական և առևտրային հարցերով առաջին խորհրդական Էֆթիխիա Բակոպուլուին, հունական «KLEEMANN» ընկերության ներկայացուցիչ Լեոնիդաս Մավվիդիսին և «Ալեռտո» ընկերության տնօրեն Ստեփան Բաղդասարյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ մետրոպոլիտենի արդիականացման հետ կապված հարցեր։

Կողմերը համատեղ ներկայացրել են մի շարք նորարարական առաջարկներ, որոնք կարող են նպաստել աշխատանքի ավելի արդյունավետ կազմակերպմանը։

Բացի այդ, քննարկվել են ապագա համագործակցության հնարավորություններ մետրոպոլիտենի այլ ենթակառուցվածքներում։

Նմանատիպ նյութեր