Հ1-ում սև ցուցակ կա, Պետրոս Ղազարյանը ստում էր ուղիղ եթերում, ինձ 5 տարի չեն հրավիրել եթեր. Արմեն Աշոտյան
Ամեն տեղ, որտեղ հասարակությունն ուզում է իր արդարացի պահանջը ձևակերպել, առաջանում են ոստիկանական շարքեր՝ կինի բուհական միջավայր, հեռուստաընկերություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հերթական դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հեռուստաընկերությունը վաղուց հանրային չէ, փաշինյանական է։ Այո՛, գուցե մեր ժամանակ էլ լիրաժեք անկախ չի եղել Հ1-ը, բայց այսօրվա պես խայտառակություններ չեն եղել։ Նիկոլը մեր ժամանակ էկրաններից չէր իջնում, Հ1-ի բոլոր հաղորդումներում՝ զվարճալի, իմիջային, քաղաքական, անգամ ես եմ մի անգամ հյուրընկալել իմ հաղորդաշարում»,-ասաց նա՝ անդրադառնալով երեկ Բագրատ Սրբազանի ելույթին՝ Հանրային հեռուստատեսության եթերից։
Միաժամանակ Աշոտյանը շեշտեց, որ Պետրոս Ղազարյանը ստում էր ուղիղ եթերում՝ ասելով, որ ընդդիմադիր գործիչներին հրավիրում է հարցազրույցի, բայց չեն գալիս։
«Մի քանի անգամ 2018-ի դեկտեմբերից հետո, երբ վերջին անգամ գնացի Հանրային հեռուստաընկերություն իրեն հյուր, դիմել եմ, որ հրավիրի ինձ, իսկ ես ամենավերջին մարդը չեմ ՀՀ-ի քաղաքական դաշտում։ Ինձ 5 տարի չեն հրավիրել եթեր։ Հ1-ում կա սև ցուցակ և Սրբազանի դժգոհությունները մեղմ էին և արդարացի»,-ընդգծեց Աշոտյանը: