211652_close_icon
views-count24624 դիտում article-date 15:40 27-09-2024

Մխչյան-Դիմիտրով գյուղերը կապող երկաթգիծը՝ բազմաթիվ ավտովթարների ու պատահարների պատճառ. իսկ պատկան մարմիններին չի մտահոգում դրա դեմն առնելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում վարորդներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ Մխչյան գյուղից դեպի Դիմիտրով գյուղ տանող ճանապարհին եղած երկաթգիծը մի իսկական պատուհաս է դարձել իրենց համար:  

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ու վարորդները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Քանի ամիս է, բարձիթողի վիճակ է, էս շիբինը որ լցրած ա, մենք բնակիչներով ենք լցրել, բայց հենց անձրև է գալիս, ջուրը քշում տանում է այդ ամենը, իսկ շատ դեպքերում էլ ավտոները, որ վրայով անցնում են, քարերը շպրտվում են: Առանց չափազանցության՝ ամսվա կտրվածքով 30-ից ավելի ավտոմեքենաներ են կոտրվում. եթե ցերեկվա ժամերին տեսանելիություն կա, ապա գիշերային ժամերին հնարավոր չէ՝ օտարն իմանա, որ այստեղով «պոեզդի» գիծ է անցնում: Ում ասես՝ դիմել ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Հիմա էլ ասում են, որ դա պետք է սարքի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, բայց մենք չգիտենք էլ՝ նրանք կանե՞ն, թե՞ ոչ: Ի՞նչա՝ մի քանի հատուկ ռեզիններ, որ դնեն, խնդիրը կկարգավորվի, Նորագավիթում, հե՛նա, արել են ռեզիններով ու անվտանգ է, ոչ ավտոմեքենաներ են ջարդվում, ոչ էլ դրա պատճառով ավտովթարներ են տեղի ունենում: Հիմա ի՞նչն է պատճառը, որ այստեղ՝ այս հատվածը, բարձիթողի է. խնդրում ենք, որ եթե իրոք պատասխանատուն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն է, թող անեն, իսկ եթե իրենցը չէ, գոնե Արարատի մարզպետը հետևողական այդ հարցը լուծի»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դրա պատասխանատուն Արարատի մարզպետարանն է ու գյուղապետարանը, սակայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, իմանալով, որ այսօր կատարել ենք նկարահանումներ, խոստացան իրենց կողմից այդ հարցը լուծել, այն դեպքում, երբ կարող էին ոչինչ էլ չանել:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր