862 դիտում
17:18 23-09-2024
Եթե հայհոյելը հանցագործություն է, ապա ինչու է մեղադրող կողմը կրկնում այդ հայհոյանքները. Վազգեն Սաղաթելյան
Հանրային ընկալումներում սա տպավորվել է որպես գործ, որում մենք վիրավորել են վարչապետին ու այս իշխանության ներկայացուցիչներին ու այդ վիրավորանքի համար հայտնվել ենք անազատության մեջ: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը:
«Ըստ այս մեղադրանքի բովանդակության՝ այդ վիրավորանքը հնչել է մի դաշտում, որը հասանելի է հազարավոր մարդկանց ու դրանով խաթարվել է այդ մարդկանց անդորրը: Հիմա ես մի բան չհասկացա. երբ հարգելի հանրային մեղադրողը ցիտում է իմ խոսքերը՝ որոշ բառեր ամբողջությամբ, որոշները՝ ոչ ամբողջությամբ, ու գտնում է, որ այդ բառերն ասելը հանցագործություն է, արդյո՞ք այդպես չի խաթարում այդ մարդկանց անդորրը»,- ասաց Սաղաթելյանը:
Դատարանը միջամտեց և հայտարարեց, որ համեմատությունը տեղին չէ:
Շարունակելով՝ Վազգեն Սաղաթելյանն ասաց.
«Ըստ հանրային մեղադրանքի, խնդիրն այն չէ, որ մենք վիրավորել ենք վարչապետին, այլ այն, որ այդ բառերի կիրառումը հանրային հասանելիություն ունեցող հարթակում հանդիսանում է հանցագործություն»:
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել էին երկու ամիս ժամկետով 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Այժմ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատված են կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել էր վարչական հսկողությունը։

Նմանատիպ նյութեր
1102 դիտում
18:03 21-05-2024
Մեզ համար ինչ-որ մեկին հայհոյելը երբեք ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատություն․ Վազգեն Սաղաթելյան
961 դիտում
16:18 21-05-2024
Մեղադրող կողմը միջնորդեց 2 ամսով երկարացնել Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը
Այս բաժնից
1246 դիտում
13:43 05-01-2025
Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1258 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1552 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ