211652_close_icon
views-count952 դիտում article-date 16:18 21-05-2024

Մեղադրող կողմը միջնորդեց 2 ամսով երկարացնել Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով  երկարաձգել նրանց կալանքի ժամկետը։

Մեղադրողը Վազգեն Սաղաթելյանի դեպքում մասնավարոպես նշեց, որ բարձր է փախուստի հավանականությունը, քանի որ նա ՌԴ քաղաքացի է։ Մեղադրողը նշեց, որ կալանքի իրավաչափությունը թե Սամսոնյանի, թե Սաղաթելյանի դեպքում առկա է։

Պաշտպանական կողմի ներկայացուցիչ, Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իր պաշտպանյալին վերագրում են մի արարք, երբ մի քանի ամիս առաջ որևէ մեկը չգիտեր, որ դա հանցագործություն է։

«Հիմքեր կան պնդելու, որ այն օրից, երբ մեր երկրում ապաքրեականացվեց վիրավորանքը, քաղաքական խոսք արտահայտելիս կոշտ քննադատություն իրականացնելը քրեական իրավունքի տեսակետից լիովին թույլատրելի վարքագիծ է»,-ասաց Մելիքյանը։

Նմանատիպ նյութեր