211652_close_icon

Հարավային Կարոլինայում 6-ամյա երեխան կնոջ է սպանել

views-count1981 դիտում article-date 16:04 18-04-2014
ԱՄՆ֊ի Հարավային Կարոլինա նահանգի Իզլի քաղաքում 6 տարեկան երեխան ատրճանակով կրակել է կնոջ վրա: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները, փոխանցում է ITAR-TASS-ը: Ըստ նրանց տվյալների՝ ողբերգությունը տեղի է ունեցել մարդատար ավտոմեքենայի սրահում։ Ատրճանակը թաքցված է եղել նստատեղերի միջև գտնվող արկղում։ Երեխան այն գտել է և պատահաբար կրակել սրահում նստած կնոջ վրա։ Նա հիվանդանոց է տեղափոխվել և ավելի ուշ մահացել հրազենից ստացած վերքի պատճառով։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Նմանատիպ նյութեր