211652_close_icon
views-count8978 դիտում article-date 16:50 19-09-2024

Ավտովթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ, «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին, պատճառը եղել է 3 հետիոտնի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Էդուարդ Բաղդասարյանն ու կրտսեր պարեկ Սահակ Միրզոյանը:  

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:  

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարը եղել է 3 հետիոտնի մեղքով, ովքեր չթույլատրելի հատվածով փորձել են անցնել ճանապարհը և մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև վթարված «BMW»-ն խույս են տվել, սակայն «BMW»-ն բախվել է ծառին, իսկ այդ հետիոտները, տեսնելով՝ ինչ արեցին, ու նկատելով, որ պարեկները մոտենում են, հեռացել են դեպքի վայրից:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր