211652_close_icon
views-count19922 դիտում article-date 16:38 18-09-2024

Վրաերթ՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Homeland» պահածոների գործարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Homeland» պահածոների գործարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Գոհար Խ.-ին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանե ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են պարեկները:  

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վրաերթի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր