120536 դիտում
10:45 18-09-2024
Ողբերգական ավտովթար՝ Տաշիր քաղաքում. բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը. հայրն ու որդին մահացել են, մայրը ծայրահեղ ծանր վիճակում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարրաները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքեներից դուրս են բերել փրկարարները:
Օպերատիվ է գործել «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-դ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Հրաչիկ Մխիթարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանը:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են:
Վթարի մասին ոստիանության Տաշիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի, Արման Գալստյանի, Ստեփանավանի քննչական բաժնի պետ Գևորգ Մինասյանի և Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Արկադի Թումոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածնեերի և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են, վիրավորն էլ վարորդի կինն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկն էլ խփել է խոշոր եղջերավոր անասունի, որը անկել է:
Պարզվում է նաև խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Opel»-ը եղել է կայանված, երբ «DAF»-ը, որպեսզի չհարվածի խոշոր եղջերավոր անասունին, փորձել է փախցնել, սակայն չի ստացվել, հարվածել է կովին, ապա «Opel»-ին, ինչից հետո «Opel»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
8803 դիտում
19:58 04-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (06.10.2024 թ․)