1054 դիտում
11:14 17-09-2024
Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան
Սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը` երևացող ու չերևացող գործիքակազմով, դրվել է ներարցախյան կոնֆլիկտ հրահրելու վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա` հնարավորինս ստվերում պահելով Արցախն ուրացած ու հանձնած գլխավոր պատասխանատուներին:
Մի մասը` գիտակցաբար, մի մասը` էմոցիաների մղումով, մյուս մասը` պարզապես արդարություն փնտրելով, ընկնում է իշխանության թակարդը, ինչի հետևանքով ողջ դիսկուրսը տեղափոխվում է ներարցախյան մակարդակ:
Իսկ Արցախն Ադրբեջան հայտարարած, արցախյան բլոկադային լուռ հետևած և ադրբեջանական ագրեսիային կանաչ լույս վառած հայաստանյան իշխանական վերնախավը գոհունակությամբ հետևում է իր հանցագործության` պատասխանատվությունն այլոց վրա բաշխելու պրոցեսին», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
649 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
826 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով