211652_close_icon
views-count1105 դիտում article-date 23:15 13-09-2024

ՀՀ և Իրանի դիվանագիտական կադրերի պատրաստման կրթօջախների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիի միջև: 

 Դիվանագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման երկու կրթօջախների միջև տեղի ունեցավ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
 
Կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարներին և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Գրիգոր Հակոբյանը, ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պ/կ Հայկ Դարբինյանը, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանում Իրանի նախկին դեսպան, Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆարհադ Քոլեյնին և նույն ինստիտուտի՝ հետազոտությունների և ուսումնասիրությունների մասով նախագահի տեղակալ Խալիլ Շիրղոլամին:

Նմանատիպ նյութեր