51842 դիտում
11:41 06-09-2024
Վիճաբանություն-ծեծկռտուք, որն ավարտվել է դանակահարությամբ՝ Այնթապ գյուղի գերեզմանների մոտ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, հողաթափեր, ժամացույց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ բնակավայրի գերեզմանատան մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, 4 զույգ հողաթափեր, որոնք հավանաբար կռվի մասնակիցներինն են, ժամացույց և այլ նշանակություն ունեցող իրեր։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեծոյանն ու պարեկ Արամ Պետրոսյանը։
Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ դանակահարված և ծեծված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ, պարզել է, որ վիրավորներն են Այնթապ գյուղի բնակիչ 18-ամյա Թոռնիկ Ա.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, վերջինս դանակահարված է, և Այնթապ գյուղի բնակիչ 42-ամյա Յուրիկ Ա.-ն, վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա ծեծի է ենթարկվել։
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական։
Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+