Ողնաշարային խնդիրների բարդ վիրահատություններ՝ Վանաձորի բժշկական կենտրոնում
Ողնաշարային խնդիրների բարդ վիրահատություններ՝ ՎԲԿ-ում
Վանաձորի բժշկական կենտրոն այցելած մոսկվայաբնակ հեղինակավոր նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Ավետիք Մարտիկյանը տեղի մասնագետների հետ՝ նեյրովիրաբույժ Կարեն Բեկչյանի գլխավորությամբ, օգոստոսի 28-ից մինչ օրս շարունակում են իրականացնել խորհրդատվություններ եւ վիրահատական միջամտություններ` կապված ողնաշարային հիվանդությունների հետ:
Ողնաշարային խնդիրներ ունեցող պացիենտների մի մասին նշանակվել է կոնսերվատիվ բուժում, զուգահեռ նաեւ կատարվել են բլոկադաներ, իրականացվել ողնաշարային խնդիրների հետ կապված բարդ վիրահատություններ:
Այցը շարունակական է, ուղղված է մարզի բնակչությանը օգնելու, ինչպես նաեւ ողնաշարային խնդիրներ ունեցող բնակիչների բուժումը տեղում կազմակերպելուն:
Վանաձորի բժշկական կենտրոնը, հագեցած լինելով վերջին սերնդի անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաեւ մասնագիտացված բուժանձնակազմով, շարունակում է հենց տեղում կատարել այնպիսի բարդ վիրահատություններ, որոնց համար բնակիչները մինչեւ վերջերս ստիպված էին մեկնել Երեւան: