Վրաստանում Սուրեն Պապիկյանն այցելել է Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ խոնարհել հուշակոթողին
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ հուշարձանը գտնվում է Թբիլիսիի կենդանաբանական այգու մոտ։ Նրա բարձրությունը 51 մետր է, բաղկացած է 16 մարմարե սալերից վրացերեն մակագրություններով, որոնք պարունակում են ավելի քան 4000 վրացի զոհերի անունները, այդ թվում՝ 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ զոհվածների, Կարմիր բանակի դեմ պայքարում 1921թ.-ին զոհված վրացի ուսանողների, 1924թ.-ի հակասովետական ապստամբության զոհերի անունները:
2010 թվականի մայիսի 26-ին հրապարակի կենտրոնում Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիի ներկայությամբ բացվեց Վրաստանի անկախության և ամբողջականության համար զոհվածների նոր հուշարձանը։