Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ծաղկեպսակ է խոնարհել Սպիտակի երկրաշարժի ժամանակ օգնության շտապած սերբ օդաչուների հիշատակի հուշակոթողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1988-ի աղետալի երկրաշարժի տարելիցն ինքնատիպ են նշում Էջմիածնում: Քաղաքի ակտիվը քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ, ծաղկեպսակներ է խոնարհում սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Բարի կամքի տեր մարդիկ, ամբողջ աշխարհից, մեր ժողովրդին օգնության էին շտապում, եւ ահա, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ, «Զվարթնոց» օդանավակայանից ընդամենը 11 կմ հեռավորության վրա, մեզ օգնություն բերող սերբական օդանավն աղետի ենթարկվեց: Անձնակազմի բոլոր 6 անդամներն էլ նահատակվեցին:
Երախտապարտ հայ ժողովուրդը հենց աղետի վայրում, վթարված ինքնաթիռի բեկորներից հուշարձան կանգնեցրեց, որի մոտ նաեւ սերբ օդաչուների տապանաքարերն են: