42304 դիտում
16:53 01-09-2024
Երևանում ստեղծվել է կենցաղային ու շինարարական մի հսկայական աղբավայր. արդյոք Տիգրան Ավինյանը տեղյա՞կ է, որ տարածքում ամբողջությամբ գարշահոտություն է տիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մինչ աշխարհում պայքարում են աղբավայրերի տարածման դեմ, Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանից դեպի Մուշավան՝ ժողովրդին հայտնի «Շորբուլախի» ամառանոցների հարևանությամբ, ստեղծվել է մինի աղբանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի հեկտար տարածություն ամբողջությամբ պատված է կենցաղային և շինարարական աղբով ու հայտնի չէ՝ արդյոք աղբանոցի վերածված այդ տարածքում աղբը օրինական ճանապարհով է թափվո՞ւմ, թե՞ որոշ «վայ» շինարարների ու քաղաքացիների կողմից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, երբ բակային այցելություններ է կատարում ու եթե աչքին մի փոքր աղբ Է երևում, վարչական շրջանի ղեկավարին հետագայում անարգանքի սյունին է գամում՝ հորդորելով կարճ ժամանակում այդ աղբը վերացնել։ Մինչդեռ իր ղեկավարած քաղաքում, վստահ ենք, անօրինական աղբավայր են ստեղծել ու պատկան մարմինները դժվար թե քաջատեղյակ չլինեն, որ նման վիճակ է տիրում այդ հատվածում։
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին անգամ ավտոմեքենաները շինարարական աղբը տեղափոխեցին ու թափեցին այդ վայրում։
Մինչդեռ այդտեղից մի քանի կմ հեռավորության վրա գործում է խորհրդային տարիներից հայտնի Նուբարաշենի աղբավայրը։
Վստահ ենք, որ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը իր հսկողության տակ կվերցնի, որպեսզի նշված հատվածից հեռացնեն թափված աղբը ու հետագայում ոստիկանության հետ համագործակցության շնորհիվ կանխեն աղբ լցնելու արատավոր երևույթը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+