211652_close_icon
views-count36334 դիտում article-date 18:31 31-08-2024

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը, իսկ հետո «07»-ը բախվել է «Mercedes»-ին․ վերջինը հայտնվել է գազոնում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Ս․-ի վարած «Ford» մակնիշի և 30-ամյա Աշոտ Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո, մինչ վարորդները սպասում էին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արմավիր ընթանալիս բախվում է «Mercedes»-ին, ինչի հետևանքով «Mercedes»-ը հայտնվում է բաժանարար գոտու կանաչ գազոնում։

Վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Սամվել Կ․-ն տեղափոխվում են վարորդը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «07»-ի գազաբալոնն  ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր