211652_close_icon
views-count12038 դիտում article-date 12:23 30-08-2024

Այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր հայ քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ (2007 հուլիսի 19-2020 մայիսի 21), Հայաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ Բակո Սահակի Սահակյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1960 թ. օգոստոսի 30–ին Ստեփանակերտ քաղաքում, որը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաքն էր։

Կենսագրություն

1977 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1978 – 1980 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
1981 թ. աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի թիվ 9 արտադրա-մեխանիզատորական կոմբինատում, որպես փականագործ-մեխանիկ։
1982 թ. տեղափոխվում է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ, որպես քարահատ բանվոր։
1983-1987 թթ Ստեփանակերտի պատմական հուշարձանների գիտահետազոտական մասնաճյուղում աշխատում է որպես մասնագետ։
1987 – 1990 թթ աշխատել է մարզային մատակարարման վարչությունում, որպես մատակարար։
1988 թվականից հայտնի որպես է Արցախյան շարժման առաջամարտիկներիցն է։
1990 թ. – մտնում է Արցախի Ինքնապաշտպանության ուժերի շարքերը։
1992 – 1993 թթ Արցախի Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարի թիկունքի գծով տեղակալ։
1993 – 1995 թթ թիկունքի գծով շտաբի պետ։
1995 – 1996 թթ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին հարցերով տեղակալ։
1996 – 1997 թթ Արցախի Հանրապետության ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։
1997 – 1999 թթ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։
1999 – 2001 թթ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար։
2001 – 2007 թթ Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարար։
2007 – 2020 թթ Արցախի Հանրապետության նախագահ։
2023 թ. հոկտեմբերի 3-ին նա Արցախի երկու նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հետ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից և բերվել Բաքու։

Պարգևներ

Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
«Սպարապետ Վազգեն Սարգսյան»շքանշան
Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշան
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
Տիգրան Մեծի շքանշան

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին նա Արցախի երկու նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հետ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից և այդ պահից գերու կարգավիճակով պահվում է Բաքվում։

Նմանատիպ նյութեր