211652_close_icon
views-count61761 դիտում article-date 22:14 24-08-2024

ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը ունի նոր պետ և տեղակալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արարատ Թևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Թևոսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի քաղաքացիական ծառայության պաշտոնին։

Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի հաշվառման քննական բաժանմունքի պետ Տիգրան Գևորգյանը։

Վերջինս նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օրեր առաջ ՀՀ-ում լուծարվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հաշվառման և քննական բաժանմունքները, ժողովրդի լեզվով ասած՝ «Գայի ՄՌՈւ»-ները:

Այսուհետև Հանրապետությունում գործելու են Հաշվառման քննական բաժիններ:  

ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Հովհաննիսյանի հրամանով՝ Կառլեն Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Հովհաննիսյանի հրամանով՝ Արմանուշ Մովսիսյանը նշանակվել է Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Ս. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Վարդանյանը նշանակվել է Լոռու մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Էդգար Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Էդուարդ Պողոսյանը՝ Կոտայքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Գոռ Սարգսյանը նշանակվել է Արմավիրի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:

Սոս Սարդարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:  

Արաբո Գրիգորյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:  

Վարդան Մկրտչյանը նշանակվել է Սյունիքի մարզի հաշվառման քննական բաժնի պետ:  

Երևանի քննական բաժնի պետ է նշանակվել Գառնիկ Լևոնյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր