18221 դիտում
16:52 24-08-2024
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «Վազ 21213»-ն ու «Toyota»-ն․ 2 վարորդներն ու ևս 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Ալբերտ Մ․-ի վարած «Վազ 21213» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Ռաֆայել Օ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Վազ 21213»-ի վարորդ Ալբերտ Մ․-ն, «Toyota»-ի վարորդ Ռաֆայել Օ․-ն և նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Վլադիմիր Կ․-ն, 24-ամյա Կարոլինա Կ․-ն, 48-ամյա Դեղձանիկ Գ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Դանիելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+