59626 դիտում
22:44 21-08-2024
Երևանում «Hyundai Elantra»-ն բախվել է կայանված «Nissan»-ին և «Chevrolet Niva»-ին. ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները, որ հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, հավաստի էին. հայտնաբերվել են վնասված ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/2 հասցեի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վթարված «Hyundai Elantra», «Nissan Sentra» և «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Hyundai Elantra-ն բախվել է կայանված Nissan-ին և Chevrolet Niva-ին, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ինչի հետևանքով էլ կոտրել են Nissan-ի հետևի ապակին։
Կան տեղեկություններ նաև, որ 1 հոգի դիմել է Երևանի բժշկական կենտրոններից մեկը։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում խուլիգանություն-ծեծկռտուքի փաստով, իսկ վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում, որտեղից է հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը ծառ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)