211652_close_icon
views-count7270 դիտում article-date 17:36 19-08-2024

Հանկարծամահ է եղել ոստիկանության գնդապետ Զարմեն Եպիսկոպոսյանը, նա համարվում էր Սովետական Հայաստանի միլիցիայի ամենահայտնի և օպերատիվնիկներից, օժտված մարդկային հատկանիշներով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 18-ին, Կոտայքի մարզում մահացել է Երևանի բնակիչ 72-ամյա Զարմեն Եպիսկոպոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զ. Եպիսկոպոսյանը Հայաստանում Սովետական միլիցիայի ամենահայտնի միլիոցիոներներից էր, ով երկար տարիներ բարձր պաշտոններ է վարել և համարվում էր ամենաօպերատիվնիկ ներքին գործերի բաժնի պետերից մեկը:  

Այդ տարիներին բարձր է գնահատվել նրա ոչ միայն օպերատիվ աշխատանքը, այլ նաև մարդկային բարձր հատկանիշները, իսկ ժողովուրդը նրան միշտ կոչում էր ոչ թե Զարմեն, այլ Զարմիկ Պարույրիչ:

Կոչումով գնդապետ Զ. Եպիսկոպոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Սուրբ Սարգիս» եկեղեցում, հուղարկավորությունը տեղի կունենա նույն եկեղեցուց՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 13:00-ին:

Նմանատիպ նյութեր